ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԼԻՏՎԱՅԻ ՍԵՅՄԻ ԽՈՍՆԱԿԸ 4 հունիսի 2005 - 08:39 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հարավային Կովկաս է ժամանելու Լիտվայի Սեյմի պատվիրակությունը` խորհրդարանի խոսնակ Արտուրաս Պաուլաուսկասի ղեկավարությամբ: Այսօր լիտվացի խորհրդարանականները կայցելեն Ադրբեջան, այնուհետեւ` Վրաստան: Հաջորդ շաբաթվա վերջին պատվիրակությունը կժամանի Հայաստան: «Մեր այցի նպատակն է Հարավային Կովկասի երկրներին փոխանցել Եվրամիությանը եւ ՆԱՏ0-ին ինտեգրվելու մեր փորձը, մանավանդ, որ Վրաստանը եւ Ադրբեջանն արդեն հստակորեն արտահայտել են այդ կառույցներին միանալու իրենց ցանկությունը», - հայտարարել է Արտուրաս Պաուլաուսկասը: Լիտվայի խորհրդարանի ներկայացուցիչները հարավկովկասյան երկրներում հանդիպելու են բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական գործիչների, ուսանողների եւ ոչ կառավարական կազմակերպությունների անդամների հետ, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |