ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԼԱՏՎԻԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ

PanARMENIAN.Net - Հունիսի 6-9 պաշտոնական այցով Լատվիայում է գտնվում Հայաստանի արտաքին գործերի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Այսօր, հունիսի 6-ին, հայ օրենսդիրները կլինեն Յուրմալայի դումայում, ինչպես նաեւ կշրջեն այդ հանգստավայրով, իսկ երեկոյան նախատեսված է հանդիպում Լատվիայի հայկական ընկերության ներկայացուցիչների հետ: Վաղը Լատվիայի օկուպացիայի թանգարանի ավանդական այցելությունն է, որից հետո տեղի կունենա հանդիպում Սեյմի պաշտպանության եւ ներքին գործերի հանձնաժողովի պատգամավորների հետ: Հունիսի 8-ին հայկական պատվիրակությունը հրավիրված է Լատվիայի արտգործնախարար Արտիս Պաբրիկսի մոտ (Ժողովրդական կուսակցություն):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---