ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ՊԱՀԱՆՋԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀԱՄՆԻ ԲԱՑՈՒՄԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնեն, կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Ջորջ Ռադանովիչը հունիսի 3-ին նամակ են հղել ԱՄՆ նախագահին, որտեղ կոչ են արել Ջորջ Բուշին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի հետ հունիսի 8-ին կայանալիք հանդիպմանը պահանջել բացել սահմանը Հայաստանի հետ: Նամակի հեղինակները, վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը, նշում են, որ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման պատճառով հայկական բեռնափոխադրումների արժեքը աճում է 30-40 տոկոսով, ինչը էական վնաս է հասցնում երկրի տնտեսությանն ու առեւտրին: «Ըստ զեկույցի, սահմանի բացումը Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներին կբերի տարեկան 1 միլիարդ դոլարի եկամուտ»,-նշվում է նամակում: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---