Վ. ԿԱԶԻԱՄԻՐՈՎ. «ՊՐԱՀԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ» ԼՈԿ ԳԵՂԵՑԻԿ ԱՆՎԱՆՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՉ ՀԱՃԱԽԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

PanARMENIAN.Net - Տերմինները չեն փոխում խնդրի էությունը: Պրահայի գործընթացը դա լոկ գեղեցիկ անվանում է: Նույնպիսին, ինչպիսին Մինսկի խումբն է, որը ոչ մի անգամ չի եղել Մինսկում, թեեւ կրում է այդ անվանումը: Քանի որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով կոնֆերանսը պետք է հրավիրվեր Մինսկում: Ինչպես ուզում եք անվանեք այդ գործընթցը: Թեկուզ «մոզամբիկյան գործընթաց»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիորվը, հաղորդում է Day.az-ը: «Անդրադառնալով Պրահայի գործընթացին` կարող եմ ասել, որ իսկապես Պրահայում տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, իսկ հետո այդ հանդիպումները անց են կացվել Ֆրանկֆուրտում, Լոնդոնում: Արդեն այժմ ակնհայտ է, որ «Պրահայի գործընթաց» գեղեցիկ պիտակը հնարել են կողմերը, ներքին լսարանը հանգստացնելու համար: Մինչդեռ, դա երկու երկրների արտգործնախարարների ոչ հաճախակի հանդիպումներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնց, ըստ էության, հանձնարարվել է որքան հնարավոր է արագ բանակցել բոլոր հակամարտող կողմերի հետ»,-նշել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով, Մինսկի գործընթացը այդպես էլ չհասցրեց բանակցողներին Լեռնային Ղարաբաղին նվիրված ԵԱՀԿ կոնֆերանսի: Եվ դեռեւս պարզ չէ, թե ուր կբերի «Պրահային գործընթացը»: Բացառված չէ, որ շուտով կհայտնվի հերթական մի մայրաքաղաք, որը կնշանավորի անվերջ գործընթացի հաջորդ փուլը, նշել է նա: «Հաջողությունները, որոնք ձեռք են բերվել կարգավորման ընթացքում, դա Մինսկի խմբի հաջողությունը չէ: Հրադադարի ռեժիմը, որը գործում է արդեն 11 տարի` գործում է բացառապես Ռուսաստանի շնորհիվ: Հենց Ռուսաստանի շոնրհիվ է ձեռք բերվել Բիշքեկի պայմանավորվածությունը հրադադարի մասին, չնայած որոշ խոչընդոտներին, որոնք հարուցում էին Մինսկի խմբի մեր գործընկերները»,-ամփոփել է Վ.Կազիմիրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---