ԲԱՔՈՒՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԸ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ Մխ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորեն հակամարտության մեջ ներքաշված երկրները, իսկ մեծ տերությունները ուղղակի կարող են ազդել նրանց վրա, որպեսզի այդ երկրների շփման կետեր գտնեն: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիորվը, պատասխանելով այն հարցին, թե ինչու երեք մեծ տերությունները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան մինչ այժմ չեն կարողանում լուծել երկու փոքր պետությունների` Ադրբեջանի եւ Հայաստանի վեճը, հաղորդում է Day.az-ը: Նրա խոսքերով, լուրջ բանակցությունները չեն լինում առանց զիջումների: Իսկ նախագահները չեն էլ սկսել դրան նախապատրաստել իրենց երկրների հասարակությանը, հակառակը` շատ տարիներ հավաստիացրել են, որ միայն ստանալու են, չեն տալու: «Հայերը պետք է հասկանան, որ պետք է վերադարձնեն գրավյալ տարածքները, իսկ Ադրբեջանը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իսկ երկու երկրները զբաղված են ինքնախաբեությամբ: Պետք է զբաղվել հրադադարի ռեժիմի ամրապնդմամբ եւ հաշտվել: Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմատենչ հայտարարություններից, իսկ Հայաստանը «ազատագրված», այսինքն Ադրբեջանի գրավված տարածքների զառանցագին գաղափարից եւ իրատեսորեն նայի իրերին, հանուն այդ երկու երկրների ապագայի: Թե չէ այդ գաղափարները շատ վտանգավոր են եւ այլասերում են երիտասարդ սերնդի հոգեբանությունը, ավելացնում լարվածությունը: Ես արդեն մի քանի տարի է, ինչ պնդում եմ, որ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին միայն օգուտ կտա Ադրբեջանին: Իսկ Բաքուն ոչ մի կարեպ չի համաձայնվում դրան: «Իսկ կարծել, որ ինչ-որ մեկը դրսից ճնշում կգործադրի եւ այդ խնդիրը կլուծվի ինքն իրեն, միամիտ է»,-ընդգծել է Վլադիմիր Կազիմիրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---