Քաղաքագետ. Սերժ Սարգսյանը մնում է խեղկատակ մրցակիցների հետ

Քաղաքագետ. Սերժ Սարգսյանը մնում է խեղկատակ մրցակիցների հետ

PanARMENIAN.Net - Քաղաքական դաշտը հայտնվել է ծայրահեղ ճգնաժամի մեջ: Ըստ քաղաքագետ Արմեն Աղայանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու ԲՀԿ որոշումից հետո իշխանությունը և գործող նախագահը ծիծաղելի վիճակում են հայտնվել: «Սերժ Սարգսյանը չունի մրացակիցներ։ Նա մնում է խեղկատակ մրցակիցների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Աղայանը:

Ըստ նրա՝ ծիծաղելի վիճակում է հայտնվել նաև ՀԱԿ-ը, որի քաղաքագիտական հաշվարկները դեպի ԲՀԿ-ն էին ընթանում: Արմեն Աղայանը համոզված է, որ ՀԱԿ-ը չի առաջադրի ո´չ Լևոն Տեր-Պետրոսյանի, և ո´չ էլ առավել ևս՝ Լևոն Զուրաբյանի թեկնածությունները։ «Պարզ է, որ իր թեկնածությունը չի առաջադրի նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև նա չի կարողանա լուրջ արդյունքի հասնել և չի կարողանա կրկնել նախորդ արդյունքները։ Չեմպիոնները լավագույն արդյունքով են հեռանում։»,- նկատեց քաղաքագետը: Զուրաբյանի առաջադրման թեման, նրա համոզմաբ, լուրջ չէ, և Զուրաբյանի առաջադրումը ևս ծիծաղելի կլինի նույնքան, որքան Լևոն Տեր-Պետրոսյանինը։ «Ուզում եմ հասկանալ, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ինչով է տարբերվում նախորդ և գործող նախագահներից։ Երկրորդ և երրորդ նախագահները նրա իսկ աշակերտներն են»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախագահի հարցում ուղղակի սերնդափոխություն է տեղի ունենում։

Արմեն Աղայանը կարծում է, որ բարդ է նաև «Ժառանգության» թեկնածուի հարցը։ «Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնվել է երկիմաստ վիճակում։ Նրա միակ մրցակիցը դարձավ Սերժ Սարգսյանը: Հիմա այնպիսի իրադրություն է, որ Հովհաննիսյանն իր մասնակցությամբ լեգիտիմացնելու է Սարգսյանի հաղթանակը»,- նկատեց նա և ավելացրերց, որ նման իրավիճակում կհայտնվի նաև ՀՅԴ-ն, եթե, իհարկե, թեկնածու առաջադրի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---