ՎԱՖԱ ԳՈՒԼՈՒԶԱԴԵ. ՊԱՏԵՐԱԶՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԻ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր ռազմական ազդեցությունն Ադրբեջանում: Այս մասին, ելույթ ունենալով «Ադրբեջանի աշխարհառազմավարական նշանակությունը» թեմայով սեմինարում, հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով` Ղարաբաղում պատերազմ երբեք չի լինի եւ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն «ամերիկյան սցենարով»: Գուլուզադեի խոսքերով` «որոշակիր ժամանակաշրջանից հետո Կովկասն ամբողջովին կանցնի ԱՄՆ ազդեցության տակ»: Նա ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը հայ-ադրբեջանական չէ, այլ ռուս-ադրբեջանական հակամարտություն է: «Այս մասին մենք պետք է հայտարարենք բացահայտորեն` բոլոր միջազգային կազմակերպություններում, այդ թվում նաեւ ՄԱԿ-ում: Ռուսաստանը հասկանում է, որ Հարավային Կովկասը կորցնելու դեպքում նա կկորցնի ամբողջ Կովկասը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---