Լուկաշևիչ. Ռուսաստանը չի բանակցում Ասադին ապաստան տալու շուրջ

Լուկաշևիչ. Ռուսաստանը չի բանակցում Ասադին ապաստան տալու շուրջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի բանակցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ապաստան տալու շուրջ: Այդ մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Մենք նման բանակցություններ չենք վարում ոչ ԱՄՆ մեր գործընկերների հետ, ոչ էլ այլ ձևաչափով»,-ասել է նա:

Դիվանագետը նշել է, որ ռուսական կողմը որոնում է Սիրիայում քաղաքական կարգավորման ուղիներ: «Խոսքը ոչ թե առաջնորդների, խոսքը ժողովրդների ճակատագրի մասին է»,-հայտարարել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---