2 օր առաջ հրաժարական տված եգիպտացի դատախազը փոխել է որոշումը

2 օր առաջ հրաժարական տված եգիպտացի դատախազը փոխել է որոշումը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի գլխավոր դատախազ Թալաաթ Աբդալլա Իբրահիմը, ով երկու օր առաջ հրաժարական էր տվել, հինգշաբթի օրը փոխել է որոշումը և հայտարարել այդ պաշտոնում մնալու մասին, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Թալաաթ Աբդալլա Իբրահիմը դեկտեմբերի 18-ին պաշտոնից հեռանալու դիմում էր ներկայացրել` գլխավոր դատախազության աշխատակիցների և դատավորների կողմից իր նշանակումը չընդունելու պատճառով:

Երեքշաբթի օրը մոտ 600 մարդ գործադուլ էր արել` կապված նրա նշանակումը չընդունելու հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---