Սիրիական զորքերը ետ են մղել Համա քաղաքի դեմ ապստամբների գրոհները

Սիրիական զորքերը ետ են մղել Համա քաղաքի դեմ ապստամբների գրոհները

PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը ետ են մղել Համա քաղաքի դեմ ապստամբների գրոհները, Դամասկոսից 220 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս, սակայն Համայի մերձակայքում կատաղի մարտերը շարունակվում են:

Ինչպես հայտնում է «Սուրիա» հեռուստաալիքը, այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի կազմավորումների դեմ ուղղված հարվածները հասցվել են Թել Դաբաղում, Հալիդիում ու Ջանանում:

Հակառակորդը կորուստներ է կրել, ոչնչացվել են ռազմատրանսպորտային միջոցներ և մարտական տեխնիկա:

Դեպի Հալեպ են տեղափոխվում բանակային ստորաբաժանումներ՝ սիրիական հրամանատարությունը ձգտում է պաշտպանել այդ քաղաքի ազատագրված շրջանները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---