Վրաստանի և Ադրբեջանի ակումբները չեն մասնակցի ԱՊՀ ֆուտբոլի առաջնությանը

Վրաստանի և Ադրբեջանի ակումբները չեն մասնակցի ԱՊՀ ֆուտբոլի առաջնությանը

PanARMENIAN.Net - Վրաստանի և Ադրբեջանի ակումբները չեն մասնակցի ԱՊՀ ֆուտբոլի առաջնությանը, որի ստեղծման գաղափարն այժմ ակտիվորեն քննարկվում է հետխորհրդային տարածքում: Այդ երկրներում մտադիր են կենտրոնանալ սեփական ազգային առաջնությունների հզորացման վրա:

«Այն, որ տարիներ շարունակ մենք ակումբային մակարդակով հաջողություններ չենք գրանցել, չի կարող պատճառ հանդիսանալ սեփական առաջնությունից հրաժարվելու համար: Անկախության հետ մեկտեղ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անկախությունը ևս մեր երկրի գլխավոր նվաճումներից է»,-ասել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան:

Նույն դիրքորոշումն է որդեգրել նաև Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան: «Մենք գիտենք, որ գաղափարը պատկանում է ոչ թե Ռուսաստանյան ֆուտբոլային միությանը, այլ առանձին մարդկանց, ակումբներին, ուստի այդ հարցը չի քննարկվել»,-ասել է Ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---