Վարդան Մինասյանը առանձնացնում է հավաքականի լավագույն գոլը

Վարդան Մինասյանը առանձնացնում է հավաքականի լավագույն գոլը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում պատասխանել է հավաքականի ցնծության պահերի և լավագույն գոլի մասին հարցերին:

«Մեր թիմը, որոշ բացառություններով հանդերձ, գրեթե միշտ լավ ֆուտբոլ է խաղացել: Հավաքականը հիմա ունի հստակ խաղաոճ, ինչը շատ կարևոր է: Հետևաբար, չեմ կարող ասել, որ Սլովակիայի հետ խաղում 3-րդ գոլից հետո Ձեր ցնծության պահը բացառություն էր: Հավաքականն ունեցել է նաև այլ լավ խաղեր:

Եթե դիտարկենք զուտ կոմբինացիոն առումով, հավաքականի ամենագեղեցիկ գոլը Անդորրայի հավաքականի հետ երևանյան խաղում մեր խփած 2-րդ գոլն էր: Ինձ շատ դուր եկավ նաև նույն 3-րդ գոլը Սլովակիայի հավաքականի դարպասը: Գրեթե նույն ոճի էր նաև Հենրիխ Մխիթարյանի գոլը Լիտվայի հավաքականի դարպասը: Իսկ ամենակարևորը Հենրիխ Մխիթարյանի 2-րդ գոլն էր Սլովակիայի հավաքականի հետ արտագնա խաղում: Հենց այդ գոլը բեկումնային եղավ և օգնեց մեղ հաղթանակ տանել», - ասել է մարզիչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---