Լևոն Զուրաբյան. Նշանակում է՝ Բագրատյանը կառաջադրվի

Լևոն Զուրաբյան. Նշանակում է՝ Բագրատյանը կառաջադրվի

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնի է, ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում դեռ չի կողմնորոշվել: Նա, այսօր, ՀՀՇ համագումարի ժամանակ հարցի հստակեցումը հետաձգեց ևս մի քանի օրով: ՀՀՇ համագումարի ընդմիջմանը, լրագրողները փորձեցին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից պարզել Տեր-Պետրոսյանի որոշման հետաձգման պատճառները:

Հարցին, թե ինչո՞ւ է ինտրիգը ձգվում և ինչո՞ւ այսօր ՀԱԿ առաջնորդը չհայտարարեց առաջադրվելու է արդյոք, թե ոչ, և կոչ արեց սպասել ևս 2 օր, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Նա բացատրեց, Չինաստանից պիտի դաբրո ստանա, ՌԴ-ից, ԱՄՆ-ից»: Լրագրողների այն դիտարկմանը, իսկ եթե կատակը մի կողմ դնենք, ՀԱԿ համակարգողն արձագանքեց. «Չե՞ք սիրում կատակն՞ր, ինչի՞ կատակը մի կողմ դնենք… կգա և լրջանալու պահը»: Լրագրողները հիշեցրին, որ Հրանտ Բագրատյանն ասել էր, որ եթե մինչև երկուշաբթի օրը Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ապա ինքը կառաջադրվի: Երկու օրից Տեր-Պետրոսյանի որոշումը դեռ կայացված չի լինի, ստացվո՞ւմ է, որ Հրանտ Բագրատյանն է առաջադրվելու լրագրողների դիտարկմանը Զուրաբյանը պատասխանեց. «Շնորհակալություն ինֆորմացիայի համար»: Հարցին, թե ինչ կնշանակի դա, Զուրաբյանն արձագանքեց, որ նշանակում է, թե Բագրատյանն առաջադրվում է: Նա նաև հայտնեց, որ Բագրատյանի առաջադրման հարցերն ընդհանրապես չեն քննարկվել Կոնգրեսում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---