ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ 1915 ԹՎԱԿԱՆԻՑ

PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը, Հայաստանի շրջափակումը, Ադրբեջանի հետ հակամարտությանն առնչվող հարցերը մեկ սկիզբ ունեն` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Նորվեգիայի խորհրդարանի նախագահ Յորգեն Կոսմոյի հետ ՀՀ Ազգային ժողովում հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Նրա խոսքերով` նորվեգ ժողովուրդը, որ լավ գիտի ազատության ու քաղաքակրթության գինը` կարող է լավ հասկանալ ժողովրդավարության հաստատման ճանապարհն անցնող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու նրա պայքարը: Նա նշել է նաեւ, որ Հայաստանը դեմ չի լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, եթե Թուրքիան դառնա լիակատար եվրոպական երկիր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---