Պեկինում ամենասաստիկ ցրտերն են վերջին տասնամյակում

Պեկինում ամենասաստիկ ցրտերն են վերջին տասնամյակում

PanARMENIAN.Net - Չինաստանի մայրաքաղաքում ամենասաստիկ ցրտերն են վերջին տասնամյակում: Պեկինի օդերևութաբանական կայաններից մեկի տվյալների համաձայն, այսօր առավոտյան օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -14 աստիճան °C, ինչը վերջին 10 տարվա ընթացքում ռեկորդ է դարձել:

Անցած հանգստյան օրերն իսկական փորձություն էին քաղաքի կոմունալ ծառայությունների համար: Երկու օր շարունակ ջերմաստիճանը եղել է շուրջ -13 աստիճան °C: Քաղաքային իշխանությունները կարգադրել են հյուրանոցներին, ռեստորաններին և կառավարական շենքերին նվազեցնել տարածքների ջեռուցումը, որպեսզի թույլ տան կոմունալ ծառայություններին ջեռուցման համակարգի աշխատանքն ուղորդել բնակելի տների տաքացմանը: Առաջիկա օրերին օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---