ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՉՈՐՍ ԹԵԿՆԱԾՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՎԱՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ներկայումս ընդդիմության կողմից նախագահի չորս թեկնածու ինտենսիվ բանակցություններ են վարում նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնել է նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի լիազոր ներկայացուցիչ, պատգամավոր Աղասի Արշակյանը: Նրա խոսքերով` բանակցությունները, մասնավորապես, վարում են Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային միավորում» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, «Ազգային-ժողովրդավարական միության» ղեկավար Վազգեն Մանուկյանը եւ «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով` թեկնածուների հանդիպման համար առիթ է հանդիսացել ընտրական օրենսրության մեծ թվով խախտումներն ընտրությունների ընթացքում: Արշակյանը տեղեկացրել է նաեւ, որ ներկայումս թեկնածուները խորհրդակցում են ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ համատեղ դիմումի մշակման առումով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---