Բրիտանացիների 78 տոկոսը կարծում է, որ Օլիմպիադան նպաստել է դժվար ժամանակներում երկրի ոգու բարձրացմանը

Բրիտանացիների 78 տոկոսը կարծում է, որ Օլիմպիադան նպաստել է դժվար ժամանակներում երկրի ոգու բարձրացմանը

PanARMENIAN.Net - Բրիտանական The Guardian պարբերականը հարցում է անցկացրել, որի թեման բնակչության վերաբերմունքն է 2012թ Լոնդոնի Օլիմպիադայի նկատմամբ: Բրիտանացիների 78 տոկոսը կարծում է, որ Օլիմպիադան նպաստել է դժվար ժամանակներում երկրի ոգու բարձրացմանը: 20 տոկոսն ընդգծել է, որ Օլիմպիադան թանկ էր և հասարակական խնդիրներից ուշադրությունը շեղելու վտանգավոր միջոց էր:

Հետազոտությունն անցկացվել է դեկտեմբերի 19-23-ը և հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1002 մարդ, որոնք ընտրվել են պատահականության սկզբունքով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---