Գեղարդ Մուսասին կարող է տեղափոխվել միջին քաշ

Գեղարդ Մուսասին կարող է տեղափոխվել միջին քաշ

PanARMENIAN.Net - Strikeforce կազմակերպության վերջին մրցաշարում, որը տեղի կունենա հունվարի 12-ին, կիսածանր քաշային կարգում նախկին չեմպիոն Գեղարդ Մուսասին մեկ տարվա ընդմիջումից հետո դուրս կգա մարտի, որտեղ կաշխատի պայմանագիր կնքել UFC հետ:

«Այս անգամ ես առաջին անգամ էի աշխատում մարզիչների հետ, որոք ճնշում էին գործադրում ինձ վրա: Ես հիմա ուժային նախապատրաստության մարզիչ ունեմ, մարզիչներ կան կեցվածքի գծով, մենամարտի: Այժմ ես ամեն ինչ անում եմ ըստ կանոնների»,-ասել է հայ մարզիկը:

Նա նաև նշել է, որ միջին քաշ անցնելու հնարավորություն ունի, սակայն դա կարող է ազդել արդյունքների վրա, քանի որ կիսածանր քաշում նա իրեն լավ է զգում:

«Ամեն ինչ կախված է արդյունքներից: Եթե ես լավ արդյունքներ ցույց տամ, կանցնեն միջին քաշային կարգ, սակայն դեռևս մտադիր եմ մնալ կիսածանր քաշային կարգում»,-Մուսասիի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն:

Ըստ մարզիկի, նա կցանկանար մենամարտել Մաուրիսիո Հուայի հետ ուղղակի այն պատճառով, որ նրան դուր է գալիս այդ մարզիկի ոճը: «Ես չեմ ցանկանում այնպիսի տպավորություն թողնել, թե ես նրան մենամարտի եմ կանչում, սակայն մենամարտը նրա հետ տպավորիչ կլիներ: Սկզբում ես պետք է հանդիպեմ Մայք Կայլի հետ և եթե ես անցնեմ UFC, ապա, հավանաբար, կհանդիպեմ անհայտ մրցակցի հետ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---