Արթուր Աբրահամ. Երազում եմ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

Արթուր Աբրահամ. Երազում եմ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

PanARMENIAN.Net - «Իմ ցանկությունն է, որ հանդես գամ Հայաստանի դրոշի ներքո և ներկայացնեմ իմ երկիրը: Խոստանում եմ, որ մի օր այդպիսի հնարավորություն կստեղծեմ»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Բռնցքամարտիկը նշեց, որ դեռ առնվազն 3 տարի կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում, իսկ կարիերան ավարտելուց հետո հավանաբար կզբաղվի պրոմոութերական գործունեությամբ: Նա նաև նշեց, որ իր հարվածի ուժգնությունը հասնում է մինչև 400 կգ:

«Մարզչական աշխատանքը չափազանց դժվար է, ու ես չեմ ցանկանա ինքս էլ սաներ ունենալ: Բայց կանեմ հնարավորինս հայ բռնցքամարտիկներին օգնելու համար, ինչպես նաև կնպաստեմ Հայաստանում բռնցքամարտի զարգացմանը»,- ասաց Աբրահամը:

Նա նաև բարեգործությամբ է զբաղվում: Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում ելույթ ունեցած մարզահագուստը «Սիրտ երեխաների համար» ակցիայի շրջանակներում վաճառվել է 8000 եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---