Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում

Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Ղազախական կողմի առաջարկով կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն։ Հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,–ասել է նա։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ ընդունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---