ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆՎԻ ԱՄԿ ԱԶԳԱՅԻՆ ԹՂԹԱԿՑԻ ՊԱՇՏՈՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆրիդրիխ Բութլերին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ֆ.Բութլերը ծանոթացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավարին Հայաստանում ԱՄԿ գործունեությանը, որն իր մեջ ներառում է մի քանի ուղղություններ. ներդրում աղքատության վերացման ծրագրում, աջակցություն նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործմանը, ինչպես նաեւ` նպաստում գլոբալ գործընթացներին Հայաստանի ինտեգրմանը: Վարդան Օսկանյանը ողջունել է կազմակերպության` Հայաստանում Ազգային թղթակցի պաշտոն հիմնելու որոշումը, որի միջոցով նախատեսվում է առավել արդյունավետորեն կարգավորել ՀՀ կառավարության ու կազմակերպության հարաբերությունները: Վ.Օսկանյանը կարեւորել է Հայաստանի անդամակցումը ԱՄԿ-ին` ընդգծելով, որ ԱՄԿ չափորոշիչների որդեգրումը ծառայում է ոչ միայն Հայաստանի սոցիալական խնդիրների կարգավորմանը, այլեւ զգալիորեն ազդում է երկրի տնտեսական զարգացման եւ միջազգային վարկանիշի բարձրացման վրա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---