Կիրո Մանոյանը նշել է արտաքին քաղաքականությունն ուժեղացնելու 2 գործոն

Կիրո Մանոյանը նշել է արտաքին քաղաքականությունն ուժեղացնելու 2 գործոն

PanARMENIAN.Net - Անցնող տարում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք կարող էին հօգուտ Հայաստանի ընթանալ, բայց նման բան տեղի չունեցավ: Այսօր անցնող տարին ամփոփոելով ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա մասնավորեցրել է. «Դա վերաբերում է Հայոց ցեղասպանությանն ու հետևանքների վերացմանը։ Դեռևս ոչ մի նախագահ հստակ քաղաքականություն այս ոււղղությամբ չի վարել»,-ասել է նա և ավելացրել,որ կոնկրետ Ֆրանսիայի հետ կապված ևս Հայաստանը հստակ մարտավարական քայլեր չձեռնարկեց։ «Որևէ հստակ ուղի չընտրեց, հաշվի չառնելով այլ հավանական սցենարների զարգացումները»:

Կիրո Մանոյանի խոսքով՝ Հայաստանը հստակ արտաքին քաղաքականություն չի վարում և խնդիրը կապված է հիմնականում ՀՀ ԱԳ նախարարության հետ: «Եթե չունենք ԱԳՆ, դա գալիս է նաև գործող նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից»,- ասել է Կիրո Մանոյանը:

Նա նաև նշել է արտաքին քաղաքականությունը բարելավելու համար երկու կարևոր գործոնները, որոնք պետք է միշտ պահպանվեն. «Իշխանությունները ներսում չպետք է ներքին կոնֆլիկտ առաջացնեն և արտաքին մարտահրավերներին ու զարգացումներին չպետք է զոհ գնան»:

Կիրո Մանոյանի խոսքով՝ տարածաշրջանի գործընթաները Հայաստանի համար լուրջ մարտահրավերներ էին։ «Հատկապես Սիրիայում տեղի ունեցող գործընթացներն այսօր էլ Հայաստանի համար լուրջ սպառնալիք և մարտահրավերներ են»,- ասել է Կիրո Մանոյանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---