ԵԽ-Ն ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԴՊՐՈՑ

PanARMENIAN.Net - Երեւանում բացվել է Եվրոպայի Խորհրդի հովանու ներքո ստեղծված Քաղաքական դասընթացների դպրոցը: Ինչպես նշել է Եվրոպայի Խորհրդի քաղաքական հարցերով Գլխավոր տնօրինության ղեկավար Կլաուս Շումանը, դպրոցի հիմնական նպատակն է լինելու խթանել նոր մտածելակերպը` քաղաքացիական եւ քաղաքական տեղեկացվածության միջոցով: Շումանի խոսքերով, Երեւանում նման դպրոցի բացումը երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի բնական արդյունք է: Եվրոպայի Խորհուրդը մտադիր է ընդլայնել նման դպրոցների ցանցը ողջ աշխարհում` քարոզելով եվրոպական արժեքներն ու սկզբունքները, ասել է Շումանը, նկատելով, որ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը թվով տանսերկուերորդն է: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը բարձր է գնահատել է դպրոցի բացման գաղափարը եւ պատրաստակություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել դրա կայացմանը: Նա նշել է, որ նոր սերունդներին անհրաժեշտ է քարոզել ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը, եւ Քաղաքական դասընթացների դպրոցը կարող է մեծ դեր խաղալ այդ գործում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---