Պարույր Հայրիկյան. Միջոցներ հավաքելու համար այցելում ենք քաղաքացիների բնակարաներ

Պարույր Հայրիկյան. Միջոցներ հավաքելու համար այցելում ենք քաղաքացիների բնակարաներ

PanARMENIAN.Net - Ամանորից առաջ վերջին ասուլիսը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը սկսեց ներքաղաքական գործընթացների դրական գնահատականով և գործող նախագահից բացի այլ թեկնածուի հաղթանակը գրեթե անհնար համարելով: Նշեց` հոռետեսները հիմքեր ունեն:

Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ ոչ մեկի դեմ չի խոսելու, քանի որ ոչ մեկի դեմ չի պայքարում, բոլորի համար է պայքարում, իսկ ով իր դեմ է, նշանակում է ժողովրդի դեմ է:

«Նախընտրական այս շրջանում պարկեշտության որոշակի դրսևորումներ եղան: Երբ ես ամռանը հայտարարեցի, որ երկար ընդմիջումից հետո նորից մասնակցելու եմ նախագահական ընտրություններին, շատ ուժեր զսպվեցին, որ Հայրիկյանին չխանգարեն: Ինձ հիացրեց Դաշնակցությունը», - ասաց ԱԻՄ նախագահը:

Անդրադառնալով լրատվամիջոցների աշխատանքին` Պարույր Հայրիկյանը նշեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ լրատվամիջոցները լավ աշխատեցին, խոսքի ազատություն, հավասար պայմաններ կային: Բայց հիմա արդեն շեղումներ է նկատում:

«Առաջինը ես եմ հայտ ներկայացրել ԿԸՀ, իսկ լրատվամիջոցները տեղեկությունը տարածելիս նշել են Սերժ Սարգսյանին, էպոսագետին, հետո ինձ», - ասաց թեկնածուն:

ԱԻՄ նախագահը խոսել է նաև ռեսուրսների մասին.«Երևանում արդեն 3 գրասենյակ ունենք: Մեկը` վարձով, երկուսը` նվեր: Իմ այգին ու ԱԻՆ-ականների բնակարաններն էլ կօգտագործվեն: Միջոցներ հավաքելու համար այցելում ենք քաղաքացիների բնակարաներ: Եթե առաջ ընդգծված ՀՀՇ-ականները շատ էին, հիմա էլ չեն ասում «Ո՞նց, մեր սիրելի Լևոնի դեմ թեկնածություն ե՞ք դրել»: Ընտրական գրավն էլ առանց նվազագույն դժվարության ենք վճարել»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---