ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԸՆԴԳՐԿՎԻ ԲԻԶՆԵՍ-ԻՆԿՈՒԲԱՏՈՐՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆՑ

PanARMENIAN.Net - Արեւմտյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 17 երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ, Գերմանիայի,Ավստրալիայի եւ Հարավային Աֆրիկայի բիզնես-ինկուբատորները եւ տեխնոպարկերը կստեղծեն տեղեկատվության փոխանակման միասնական ցանց: Այս մասին «.am»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ձեռնարկությունների ինկուբատորի հիմնադրամի գլխավոր մասնագետ Սոֆյա Մուրադյանը: Նրա խոսքերով` Հայաստանը գիտաժողովում ներկայացրել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ «Վիասֆեր Տեխնոպարկը»: Բիզնես-ինկուբատորների եւ տեխնոպարկի ներկայացուցիչները նման որոշման են եկել Արեւմտյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ինկուբատորների ցանցի տարածաշրջանային գիտաժողովում, որը կազմակերպվել էր ուկրաինական ինկուբատորի եւ Նորարարությունների կենտրոնների միության կողմից` համաշխարհային բանկի «Ինոֆոդեւ» ինկուբատորների ծրագրի աջակցությամբ: Քննարկումների ընթացքում աշխատանքային խմբերի կողմից առաջարկություններ էր արվել, որի արդյունքում ներկայացվել են տվյալ ցանցի ստեղծման վերաբերյալ նախագծեր: Ս.Մուրադյանը կարեւորել է այն փաստը, որ կազմակերպությունները կստանան փորձի փոխանակման, համատեղ նախագծերի անցկացման կայուն ալիք: Նշենք, որ գիտաժողովը տեւել է 2005 թվականի հունիսի 8-11-ը` Կիեւում: Քննարկման հիմնական թեմաները դարձել են բիզնես-ինկուբատորների եւ տեխնոպարկերի միջեւ փորձի եւ տեղեկատվության փոխանակումը, նորարարությունների եւ ձեռքբերումների ներկայացումը: Հատուկ ուշադրություն է հատկացվել հեռահաղորդակցությունների զարգացմանը, կառավարության դերին եւ շատ ուրիշ հարցերի:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---