Ուգո Չավեսը մտադիր է հետագայում ևս ծառայել ժողովրդին՝ անկախ առողջական խնդիրներից

Ուգո Չավեսը մտադիր է հետագայում ևս ծառայել ժողովրդին՝ անկախ առողջական խնդիրներից

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը բուժվում է Հավանայում, նախօրեին շնորհավորել է երկրի զինված ուժերին գալիք Նոր տարվա առթիվ և հայտարարել է, որ մտադիր է հետագայում ևս ծառայել Վենեսուելայի ժողովրդին, անկախ առողջական խնդիրներից:

Պետության ղեկավարը շնորհավորական ուղերձի մեջ ասել է, որ լիովին վստահում է զինված ուժերին և շնորհակալ է ժողովրդին իր առողջության համար աղոթելու համար:

Վենեսուելայում վերջին օրերին ակտիվ քննարկվում է հունվարի 10-ը, երբ կայանալու է Չավեսի երդմնակալության արարողությունը: Մի շարք փորձագետների կարծիքով, Չավեսը չի հասնցի մինչ այդ վերադառնալ Կուբայից, որտեղ բուժում է անցնում: Նա տարել է արդեն չորրորդ վիրահատությունը: Չի բացառվում, որ արարողությունը կարող է հետաձգվել և նույնիսկ տեղի ունենալ Հավանայում Վենեսուելայի դեսպանատանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---