GOOGLE ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Google ընկերությունը հայտարարել է նոր ծառայության` Google Earth աշխարհատեղեկատվական համակարգի թողարկման մասին: Այն հիմնվում է երկրագնդի մոդելի վրա հավաքված ամբողջ երկիր մոլորակի մակերեսի հրթիռային լուսանկարների վրա: Ծրագիրը թույլ է տալիս «թռիչքներ» կատարել մոլորակի վրա, որտեղ նշված են երկրների, քաղաքների եւ աշխարհագրական տարածքների անվանումները: Սակայն, Google նոր ծառայության տեխնոլոգիական հնարավորությունները, դժբախտաբար, առաջ են անցել նրա հանրակրթական մակարդակից: Մասնավորապես, Հայաստանի Սեւանա լիճը քարտեզի վրա նշված է «Գոկչա» թուրքական անունով, որն ադրբեջանցիները փորձում են տալ Սեւանա լճին, ինչպես նաեւ շատ ուրիշ հայկական աշխարհագրական տեղանուններին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---