ՍՊԱՆՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ՀԱՅ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ժամը 5.30-ի սահմաններում Հայաստանի զորամասերից մեկի պարեկային ծառայությունում անհայտ անձանց կողմից ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով սպանվել է երեք ժամկետային զինծառայող: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն են հայտնել են Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում: Հարուցվել է քրեական գործ` ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն կատարելու հոդվածով: Հետաքննությունը վարում է ՀՀ զինվորական դատախազությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---