Հայաստանը Youtube-ից ֆիլմեր ներբեռնելու արագության ցուցանիշով շրջանցել է համաշխարհային տվյալները

Հայաստանը Youtube-ից ֆիլմեր ներբեռնելու արագության ցուցանիշով շրջանցել է համաշխարհային տվյալները

PanARMENIAN.Net - Հայաստանը 2012 թվականի վերջին ամիսների տվյալներով` Youtube կայքից ֆիլմեր ներբեռնելու արագության ցուցանիշով շրջանցել է համաշխարհային միջին տվյալները: Youtube կայքից ներբեռնումների միջին արագությունը Հայաստանում կազմել է 7,7 Մբ/վ այն դեպքում,երբ համաշխարհային միջին արագությունը կազմել է 6,94 Մբ/վ : Երևանում այդ արագությունը կազմել է 7,58 Մբ/վ, Գյումրիում՝ 1,69 Մբ/վ, իսկ Վանաձորում` 1,9 Մբ/վ: Այս մասին իր բլոգում գրել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ 2012 թվականի սկզբին Հայաստանի ցուցանիշը մեկուկես անգամ զիջում էր Youtube-ից ներբեռնումների արագության համաշխարհային միջին ցուցանիշին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---