Գարեգին Բ-ն Փաշազադեին առաջարկել է հանդիպել ԼՂՀ սահմանին. Հայ երիտասարդները դեմ են

Գարեգին Բ-ն Փաշազադեին առաջարկել է հանդիպել ԼՂՀ սահմանին. Հայ երիտասարդները դեմ են

PanARMENIAN.Net - Դեռ 2011 թ. նոյեմբերին Երևանում տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն առաջարկել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեին հանդիպել ոչ թե այլ երկրում, այլ ուղղակի ԼՂՀ-ում` սահմանի վրա: Այդ ժամանակ որևէ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Օրեր առաջ Վրաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնարարությամբ առաջարկը նորից փոխանցել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Փաշազադեն Ադրբեջանի կառավարության համաձայնության անհրաժեշտության մասին է խոսել: Իսկ այդ մասին դեռ տեղեկություններ չկան:

Սոցիալական ցանցերում մի խումբ երիտասարդներ միավորվել են և կոչով դիմում են Կաթողիկոսին: Կոչում, մասնավորապես նշված է. «Վեհափառ Տեր, գնահատելով Ձեր խաղաղասիրական և քրիստոնեական կեցվածքը՝ այդուհանդերձ, խնդրում ենք ձեռնպահ մնալ հայատյացությամբ և հակաքրիստոնեական գործունեությամբ աչքի ընկնող գործչին Արցախ հրավիրելու նախաձեռնությունից: Արցախ աշխարհը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ժամանակներից մինչև մեր օրերը ապրել է աղոթքներով առ Աստված և Հայրենիքի ազատության համար նահատակված նախնիների արյան հիշատակով: Նրա մուտքը Արցախ պղծություն է, նրա հայտնվելը մեր հողում անարգանք է Հայրենիքի և Քրիստոնեական Հավատքի համար նահատակված մեր հայրենակիցների հիշատակին:

Վեհափառ Տեր, խնդրում ենք Ձեզ ագրեսորների հոգևոր առաջնորդի հետ վարվել ավետարանական ճշմարտությամբ. «Ձեր սրբությունները մի տվեք շներին և մի շաղ տվեք ձեր մարգարիտները խոզերի առաջ, որպեսզի նրանք չտրորեն իրենց ոտքերով և չշրջվեն ու պատառոտեն ձեզ»(Մատթ. 7,6):

Հայրապետական օրհնության ակնկալիքով՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---