ԿԸՀ-ն մերժել է թեկնածուի դիմումը. Հայրապետյանն ուզում էր ընտրագրավի փոխարեն 50 հազար դրամ տուրք վճարել

ԿԸՀ-ն մերժել է թեկնածուի դիմումը. Հայրապետյանն ուզում էր ընտրագրավի փոխարեն 50 հազար դրամ տուրք վճարել

PanARMENIAN.Net - ԿԸՀ-ն մերժել է ՀՀ նախագահի ընտրություններում ինքնաառաջադրված անկուսակցական, գործազուրկ Մհեր Հայրապետյանի դիմումը այն մասին, որ հանձնաժողովը թույլատրի իրեն գրանցվելու համար պահանջվող 8 մլն դրամ ընտրական գրավի փոխարեն վճարել 50 հազար դրամի չափով պետական տուրք:

Ինչպես PanARMENIAN.Net ը տեղեկացել է ԿԸՀ պաշտոնական կայքից, Մհեր Հայրապետյանը դիմումում նշել է, որ իր այս խնդրանքի հիմքը սոցիալ-տնտեսական կարգավիճակն է, 10 տարուց ավելի գործազրկությունը: Նա ԿԸՀ-ին խնդրել էր հաշվի առնել իր ՀՀ-ում ստացած բարձր կրթական ցենզը և մասնագիտական բարձր հեղինակությունը:

ԿԸՀ-ն դիմումի մերժումը հիմնավորում է այն հանգամանքով, որ ընտրական գրավի վճարման պարտականությունը և չափը սահմանված են Ընտրական օրենսգրքով, և ԿԸՀ-ի համար ընտրական գրավի վճարման արտոնություն կամ նմանատիպ այլ ինստիտուտներ կիրառելու հնարավորություն սահմանված չէ:

Ավելացնենք, որ ԿԸՀ-ի մեկ այլ որոշմամբ թեկնածուին տրվել է Ընտրական օրենսգրքով սահմանված 48 ժամ` ընտրական գրավը վճարելու համար: Մինչև հունվարի 10-ի ժամը 15-ը պահանջվող գումարի վճարման անդորրագիր չներկայացվելու դեպքում թեկնածուի գրանցումը կմերժվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---