ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հանրապետության քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ: Պետության ղեկավարի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Անցյալ տասնամյակում մեր Սահմանադրությունը բազմիցս ցուցադրել է իր կենսունակությունը եւ նշել ամենաբարդ իրավիճակների դուրս գալու ուղիները: Մեր երկրի հիմնական օրենքը քաղաքացիական համերաշխության, օրինականության եւ կայունության երաշխիքն է: Այս փուլում հասունացել եւ եզրափակիչ փուլին է հասել սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Այս ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել պետական մարմինների, քաղաքական ուժերի եւ մասնագետների կողմից: Այս առթիվ մենք ստանձնել ենք նաեւ միջազգային պարտավորություններ: Վստահ եմ, որ Սահմանադրության բարեփոխման բնական ընթացքը մեծ կարեւորություն ունի մեր երկրի առաջընթացի համար»: Հայաստանի նախագահը շնորհավորել է երկրի քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ հույս հայտնել, որ «Հայաստանի հիմնական օրենքը կշարունակի մնալ ժողովրդի եւ պետության կենսագործունեության իրավական հիմքը», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:


 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---