ԵԱՀԿ ԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈԻՄ

PanARMENIAN.Net - «Իմ լավատեսությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ հիմնված է պետությունների ղեկավարների մտադրությունների վրա: Նրանք հասկանում են, որ երկու կողմերին բավարարող կարգավորման ուղիների ձեռքբերումները Հայաստանի եւ Ադրբեջանի շահերում են»,- հայտարարել է Ղարաբաղյան հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, տեղեկացնում է «ԱզերՏաջը»: «Հատուկ ներկայացուցչի պաշտոնատարության ժամանակ ես զգացել եմ դա ոչ միայն երկրների ղեկավարների, այլեւ հասարակ մարդկանց հետ շփման ժամանակ: Երբ հակամարտություն է առաջանում մի ընտանիքի ներսում` զգացմունքները դառնում են ավելի հակասող: Ոչ այն պատճառով, որ դրանք իրարից հեռու մարդիկ են, այլ ընդհակառակը, որովհետեւ նրանք մոտ են միմյանց: Կասեմ նաեւ, որ ներկայումս բոլոր միջազգային կազմակերպությունները` ՆԱՏՕ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդը, աջակցում են հակամարտության շուտափույթ կարգավորման ուղիների գործընթացին: Դա բացառիկ հնարավորություն է, որը չպետք է բաց թողնել»,- ավելացրել է նա: «Դուք կարող եք օգտվել Եվրոպայի փորձից: Մի մոռացեք, որ մեր պատության մեջ էլ են եղել հակամարտություններ եւ պատերազմներ, ավելի երկարատեւ եւ արյունալի, քան այս հակամարտությունն է: Արեւմտյան Եվրոպայում տեղի ունեցած հակամարտություններում հարյուր միլիոն մարդ է զոհվել: Չնայած դրան, մենք սովորել ենք գոյատեւել: Բացելով մեր սահմանները, միավորելով մեր երկրների տնտեսությունը` մենք եզրակացություն ենք արել պատմության ողբերգական դասերից: Ինչու՞ ադրբեջանցիները եւ հայերը չեն կարող ապրել ինչպես եվրոպացիները: Չէ՞ որ դուք Եվրոպայի մի մասն եք: Ինչպես եւ մյուս եվրոպացիները, արժանի եք կյանքի բարձր չափանիշներին, բոլոր ազատություններին: Ես հավատում եմ, որ հակամարտության կարգավորման դեպքում այդ ամենը հնարավոր կդառնա»,- հայտարարել է Գորան Լենմարկերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---