Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է գրաքննության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին

Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է գրաքննության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է գրաքննության դեմ բողոքի ակցիայի երկու մասնակիցների չինական խոշոր թերթի գրասենյակի մոտ: Southern Weekly թերթի լրագրողները 20 տարվա մեջ առաջին անգամ գրաքննության դեմ գործադուլ են հայտարարել՝ թերթում տեղադրված կոմկուսի ամանորյա ուղերձի պատճառով:

Ցուցարարներին տարել են ոստիկանական ֆուրգոնով: Նրանցից մեկը հաշմանդամի սայլակում է եղել:

Չորեքշաբթի օրը լրագրողները վերադարձել են աշխատանքի իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնությունից հետո, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---