Եվս մեկ անգամ Անդրիաս Ղուկասյանը դիմում է թեկնածուներին. Ընտրապայքարում միայնակ թողեք գործող նախագահին

Եվս մեկ անգամ Անդրիաս Ղուկասյանը դիմում է թեկնածուներին. Ընտրապայքարում միայնակ թողեք գործող նախագահին

PanARMENIAN.Net - Նախագահի անկուսակցական թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ ով դիմել է նախագահի թեկնածուներ Արամ Հարությունյանին, Արման Մելիքյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Վարդան Սեդրակյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին: նամակում, մասնավորապես, ասվում է. «Հանրությունը, որի իրավունքները երաշխավորված չեն, իսկ պետական իշխանությունը ամբողջությամբ գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, ըստ էության զրկված է իր Սահմանադրությունից։

Քաղաքական գործիչը նա է, ով իր վրա է վերցնում է հանրության շահերը պաշտպանելու պարտքը։ Այսօր մենք ունենք իրավունք` ձևավորելու Հայաստանի համար նոր քաղաքական օրակարգ։ Դրա հետ մեկտեղ, մեզ վրա է դրված երկրի քաղաքական ապագան որոշելու պատասխանատվությունը։ Առաջարկում եմ միասնաբար դուրս գալ ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից և միահամուռ նախաձեռնել երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում` հանուն արմատական փոփոխությունների։

Համոզված եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ուղղված քաղաքացիական շարժումը, որի առաջնորդները կլինեն Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը, հաջողությամբ կպսակվի։ Նաև հավատում եմ, որ Նախագահի մյուս թեկնածուները ևս, ճիշտ գնահատելով իրավիճակը, ազգային շահը կգերադասեն անձնական շահից։ Հանրությունը մեզանից գործնական քայլեր է սպասում, այլ ոչ թե անիմաստ պայքար, այսպես կոչված, երկրորդ տեղի համար: Կոչ եմ անում` մինչև հունվարի 15-ը միասնական ինքնաբացարկով սկիզբ դնել Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական իրադրության»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---