Վեյկ ան Զեեի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մագնուս Կառլսենի հետ

Վեյկ ան Զեեի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Մագնուս Կառլսենի հետ

PanARMENIAN.Net - Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel ավանդական շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարում հանդես է գալիս 2012-ին փառատոնի չեմպիոն Լևոն Արոնյանը:

Երկու տուրերում Արոնյանը միավորները կիսել է մրցակիցների հետ: Առաջին տուրում նա ոչ ոքի է խաղացել Լյուկ Վան Վելիի հետ, իսկ երկրորդում միավորները կիսել համաշխարհային վարկանիշի առաջատար Մագնուս Կառլսենի հետ (Նորվեգիա):

Նշենք, որ երկրորդ տուրի բոլոր պարտիաները ոչ ոքի են ավարտվել: Արոնյանը հավաքել է մեկ միավոր և կիսում է 3-12-րդ տեղերը: Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան) և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) ունեն 1.5-ական միավոր և կիսում են 1-2-րդ տեղերը: Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Հարիկրիշնան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---