ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՆԱՏՕ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ «ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՄԲ ՓՈՂՈՑԻ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Սխեֆֆերը գտնում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերությունը Հարավային Կովկասի երկրների հետ պետք է աշխատի «երկկողմանի երթեւեկությամբ փողոցի» սկզբունքով: «Մենք պետք է նոր կապեր հաստատենք Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում մեր գործընկերների հետ: Երկու տարածաշրջանները նշանակալի ռազմաքաղաքական կարեւորություն ունեն եւ դիմագրավում են անցումային շրջանի մարտահրավերներին: ՆԱՏՕ-ն կարող է շատ բան առաջարկել նրանց, եւ հենց այդ պատճառով էլ մենք արագացնում ենք համագործակցությունը մեր գործընկերների հետ այդ երկու տարածաշրջաններում: «Մենք ցանկանում ենք նրանց հետ մեր գործընկերությունը մշակել երկկողմանի երթեւեկությամբ փողոցի սկզբունքով` ի շահ ողջ եվրաատլանտյան գործընկերության», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---