Հունվարի 16-ին ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կայցելի Թեհրան

Հունվարի 16-ին ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կայցելի Թեհրան

PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը կայցելի Թեհրան: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը՝ ելույթ ունենալով իրանական İRİNN հեռուստաալիքով:

Մեհմանպարաստի խոսքով, պատվիրակությունը կգլխավորի ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի տեղակալ Գերման Նակերտսը:

ԱՄՆ-ն, ԵՄ երկրներն ու Իսրայելը Իրանին կասկածում են միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է՝ նշելով, որ միջուկային ոլորտի մշակումներն ուղղված են երկրի բնակչության՝ էլեկրաէներգիայի պահանջները բավարարելուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---