ԶԼՄ-ներ. Իսպանիան առաջարկել է 30 զինծառայող ուղարկել Մալի

ԶԼՄ-ներ. Իսպանիան առաջարկել է 30 զինծառայող ուղարկել Մալի

PanARMENIAN.Net - Իսպանիան առաջարկել է տրանսպորտային ինքնաթիռ ուղարկել Մալի 30 զինծառայողներով, որոնք կաջակցեն ֆրանսիական զորքերին այդ երկրում, հայտնում է իսպանական El Pais-ը:

Իրավիճակը Մալիում սրվեց վերջին շաբաթներին՝ գրոհայինները սկսեցին հարձակվել կենտրոնական զորքերի դիրքերի վրա: Մալիի կառավարական զորքերին օգնության եկան ֆրանսիացի զինվորականները:

Ֆրանսիական գործողությունն այդ երկրում կտևի առնվազն ևս մեկ շաբաթ: Առաջիկա օրերին Մալի կժամանեն Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության զորակազմի զինծառայողները: ՄԱԿ ԱԽ-ն արտոնել է նրանց մուտքը Մալի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---