Սաուդյան Արաբիայում եգիպտացի իրավապաշտպանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Սաուդյան Արաբիայում եգիպտացի իրավապաշտպանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայում եգիպտացի իրավապաշտպան ու իրավաբան Ահմադ էլ Գիզավին, որի ձերբակալությունից հետո Էռ Ռիադի ու Կահիրեի միջև սկանդալ բռնկվեց, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և մտրակի 300 հարվածի, հայտնում են ինտերնետ լրատվամիջոցները:

Եգիպտացի ակտիվիստը ձերբակալվել է թագավոր Աբդալլային վիրավորելու համար՝ նա բողոք էր ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ Եգիպտոսի քաղաքացիներին սաուդյան բանտերում պահելու փաստով:

Իր հերթին Էռ Ռիադը հայտարարել է, որ էլ Գազավին ձերբակալվել է թմրանյութեր տեղափոխելու փորձի համար, հայտնում է «Ռոսբալտը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---