ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. ԹՈՒՐՔ ԵՎ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ՉԿԱ13 հուլիսի 2005 - 12:22 AMT PanARMENIAN.Net - «Հայ եւ թուրք դիվանագետները բանակցություններ են վարում երկկողմ խնդիրների լուծման նպատակով, եւ դրանում ոչ մի նոր բան չկա»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայում այցով գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը: «Մեր միակ նպատակը Կովկասում կայունության ապահովումն է», - նշել է նա` ավելացնելով, որ հայ-թուրքական երկխոսությունը շարունակվում է արդեն երկար ժամանակ: «Երբեմն նման հանդիպումներն անցկացվում են նախարարների մակարդակով: Անկարան ձգտում է մշակել դիրքորոշում, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - նշել է Ա.Գյուլը: Նշենք, որ ըստ «Հյուրիեթ» թերթի` եվրոպական մայրաքաղաքներից մեկում գաղտնիության պայմաններում տեղի է ունեցել թուրք եւ հայ դիվանագետների հանդիպումը, որի ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկությունների փաթեթով, որոնց իրագործումը թույլ կտա լուծել «բոլոր կուտակված խնդիրները», տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |