Ավելի քան 70 երկրներ Հավանայում կմասնակցեն կուբայական սիգարների փառատոնին

Ավելի քան 70 երկրներ Հավանայում կմասնակցեն կուբայական սիգարների փառատոնին

PanARMENIAN.Net - Հավանայում փետրվարի 26-ից մարտի 2-ը տեղի կունենա կուբայական սիգարների 15-րդ միջազգային փառատոնը, ծխախոտի արտադրության ավելի քան հազար ներկայացուցիչներ և 70 երկրների փորձագետներ պլանավորում են մասնակցել դրան, հաղորդում են Կուբայի ԶԼՄ-ները:

Այս տարվա ֆորումը նվիրված է Montecristo և Partagаs սիգարների ապրանքանիշերին: Ծրագրում նախատեսված են հանդիսավոր ընթրիքներ, այցելություն ռոմի թանգարան, ինչպես նաև բարեր, ուր հաճախ այցելել է Էռնեստ Հեմինգուեյը: Հիմնական ծրագրի շրջանակներում կկայանա սիգարային սոմելյեների միջազգային մրցույթ, տեղի կունենա «Ավելի քան 500 քայլ սերմերից մինչև ծուխ» համաժողովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---