ՀՀԿ պատգամավոր. Վրաստանը խուսափում է Ռուսաստանի հետ գործարքից, ինչն ազդում է նաև Հայաստանի վրա

ՀՀԿ պատգամավոր. Վրաստանը խուսափում է Ռուսաստանի հետ գործարքից, ինչն ազդում է նաև Հայաստանի վրա

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի այցը, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի, նպաստավոր է նախ Հայաստանի համար։

«Մինչ օրս Վրաստանը զերծ էր մնում գործարքի մեջ մտնել Ռուսաստանի հետ, ինչն ազդում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Մինասյանը։

Նա նկատեց, որ Վրաստանի նոր իշխանությունները որդեգրել են նոր քաղաքականություն և 180 աստիճանով փոխել են իրենց քաղաքական դիրքորոշումը, ինչը խոստումնալից է։ «Իվանիշվիլիի այցելությունը հնարավորություն կտա նոր ջանքեր գործադրելու հայ-վրացական հարաբերությունների զարգացման հարցում»,- ասաց ՀՀԿ պատգամավորը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կայցելի Հայաստան վաղը՝ հունվարի 17-ին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---