Կարել Հոֆստրա. Կարևոր է, որ ընտրողները լեգիտիմ համարեն ընտրությունները16 հունվարի 2013 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ընտրություններում դիտորդների գնահատականները խիստ կարևոր են, սակայն եթե ընտրողները ընտրությունները լեգիտիմ չեն ընկալում, լավ չէ: Քաղաքացիական հասարակությունը պետք է ընդգրկված լինի ընտրական գործընթացներում: Այսօր ընտրակեղծիքների գործերի քննության թեմայով Հայաստանի իրավապահ մարմինների համար կազմակերպված եռօրյա դասընթացի բացման ժամանակ նման կարծիք հայտնեց «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարել Հոֆստրան: Նա նկատեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության և իրավապահ մարմինների միջև համագործակցություն կա՝ ընտրացուցակների շտկումների և բողոքների հարցում: Կարել Հոֆստրան նկատեց, որ ընտրական գործընթացների հարցում Հայաստանում առաջընթաց կա: Ընտրական ցուցակները բարելավվել են, իսկ ոստիկանությունն առավել բաց և թափանցիկ է դարձել: «Կշարունակեմ ողջունել ոստիկանության պատրաստակամությունը քաղաքացիական հասարակության հետ աշխատելու հարցում: Քաղհասարակությունը ոչ միայն ռեսուրս է, այն պետք է տեղեկացված լինի իրավապահ մարմինների կողմից տարվող աշխատանքների մասին»,- ասաց նա: Ըստ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրենի`մայիսիսն կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ իրավապահ մարմինները ձեռնամուխ եղան բողոքների քննության, սակայն ոչ բոլոր դեպքերում բացահայտվեցին գործերը: «Գալիք ընտրություններում կան շատ կոնկրետ գործիքներ, որ քաղաքացիական հասարակությունը կարող է առաջարկել: Ակնկալում եմ, որ համագործակցությունը կշարունակվի»,- եզրափակեց նա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից»,–ասել են Պետդեպից Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք |