Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ժամանել է Մակեդոնիա

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ժամանել է Մակեդոնիա

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ժամանել է Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում այդ երկրի ընտրանու հետ:

Հանդիպումները կկայանան հունվարի 17-ին և 18-ին:

Հունվարի 21-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաք, որտեղ կկայանան Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի D խմբի հանդիպումները:

Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. դարպասապահներ`Էռնեստ Ակոպով, Վահե Պետրոսյան:

Պաշտպաններ`Արմեն Բաբայան, Սարո Գալստյան, Արմեն Գյուլամբարյան, Գրիգոր Կապուկրանյան,Վլադիմիր Մխիթարյան, Արման Սահակյան և Հակոբ Ուզունյան:

Հարձակվողներ` Արմեն Դանիելյան, Արմեն Ղազարյան, Էդգար Կիրակոսյան, Սարո Մարդանյան, Արթուր Սարգսյան և Խորեն Զարգարյան:

Եվրոպայի առաջնության նախընտրական փուլում հունվարի 23-ին Հայաստանը կհանդիպի Բուլղարիայի հետ, մեկ օր անց կմրցի Հունաստանի հետ, իսկ հունվարի 26-ին` Ուելսի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---