eBay-ի մաքուր շահույթը 2012-ին նվազել է 19 տոկոսով` մինչև 2,6 մլրդ դոլար

eBay-ի մաքուր շահույթը 2012-ին նվազել է 19 տոկոսով` մինչև 2,6 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - eBay կորպորացիայի մաքուր շահույթը, որին պատկանում է աշխարհի խոշորագույն օնլայն աճուրդը, 2012-ին նվազել է մինչև 2.6 մլրդ դոլար` անցած տարվա համեմատ 19 տոկոսով, ասվում է ընկերության հաղորդագրությունում: Հաշվետու շրջանում ընկերության հասույթն աճել է 21 տոկոսով` մինչև 14 մլրդ դոլար:

«Մենք հիանալի ավարտել ենք տարին չորրորդ եռամսյակի արդյունքներով, որոնք գերազանցել են մեր սպասումները: Չորրորդ եռամսյակը հատկապես հաջող էր eBay աճուրդի համար` ԱՄՆ շուկայում կայուն աճով»,- ասել է eBay-ի գլխավոր տնօրեն Ջոն Դոնահյուն:

2012-ի տվյալներով PayPal համակարգով վճարումների ծավալը հասել է գրեթե 14 մլրդ դոլարի, ինչը գրեթե երեք ու կես անգամ գերազանցում է անցած տարվա արդյունքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---