ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է «ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

PanARMENIAN.Net - «Քանզի բանակցությունները շարունակվում են, ես չեմ կարող ասել, թե ինչ հարցերի շուրջ ենք մենք համաձայնության եկել: Որեւէ առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է պաահպանել գաղտնիություն: Ես միայն կարող եմ ասել, որ բանակցային գործընթցի հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքն է, բանակցություններն ընթանում են Ադրբեջանի Սահմանադրության հիման վրա»: Լրագրողների առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: ԱԳՆ ղեկավարը անհիմն է անվանել հայկական մամուլում տպագրվող լուրերն այն մասին, որ խաղաղ համաձայնագրի կնքումից հետո` 10-15 տարի անց Լեռնային Ղարաբաղում կանցկացվի հանրաքվե: «Նման տեղեկատվության տարածման պատճառ կարող է ծառայել ինչպես Հայաստանում տիրող իրավիճակը, այնպես էլ, որ այն կարող է սադրիչ բնույթ կրել, իսկ ավելի հավանական է` նպատակ ունի պարզելու, թե հակառակ կողմն ինչպես կարձագանքի այդ ամենին»: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաեւ, որ բանակցություններում խոսքը գնում է ոչ միայն 5 շրջանների ազատագրման մասին. «Խոսքը գնում է այն մասին, որ բանակցությունների առաջին փուլում քննարկվում է Լեռնային Ղարաբաղին հարակից 7 գրավյալ տարածքների ազատագրման մասին: Իսկ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության ադրբեջանցի բնակչության վերադարձից հետո տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը քննարկվելու է սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության հանգելուց հետո»: Ինչպես հայտարարել է Է.Մամեդյարովը, այդ մասին որոշումն ընդունվել է ԵԱՀԿ Բուդապեշտում կայացած վեհաժողովի ժամանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---