Հունվարի 18-ին կկայանա Հայաստանի շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնության 6-րդ տուրը

Հունվարի 18-ին կկայանա Հայաստանի շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնության 6-րդ տուրը

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին կկայանա Հայաստանի շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնության 6-րդ տուրը: Մրցաշարի առաջատար Տիգրան Պետրոսյանը կխաղա Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, ով 3.5 միավորով 3-րդ տեղում է:

2-րդ տեղը զբաղեցնող Ավետիք Գրիգորյանը կմրցի Արման Փաշիկյանի հետ: 6-րդ տուրում կկայանան նաև Զավեն Անդրիասյան-Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Աղասարյան-Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Քոթանջյան-Հովիկ Հայրապետյան պարտիաները:

Առաջնությունն ընթանում է շրջանային համակարգով 9 տուրերով: 1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան հանդես գալ 2014-ի Հայաստանի առաջնությունում, 1-5-րդ տեղերը զբաղեցրածները հնարավորություն կունենան խաղալ 2013-ի Եվրոպայի առաջնությունում: Դրամական պարգևներ կստանան 1-5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---