Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեիի փառատոնի B մրցաշարում զբաղեցնում է 3-րդ տեղը

Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեիի փառատոնի B մրցաշարում զբաղեցնում է 3-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Վեյկ ան Զեեի փառատոնի B մրցաշարում 5 հնարավորից հավաքել է 3 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը: Մովսիսյանն առաջատարից հետ է մնում 1.5 միավորով:

5-րդ տուրում նա պարտության է մատնել Ռոմեն Էդուարին (Ֆրանսիա), իսկ այսօր կխաղա Հոլանդիայի ներկայացուցիչ Սիպկե Էրնստի հետ:

Վեյկ ան Զեեի C մրցաշարում Գրիգոր Սևակ-Մխթիարյանը (Բրազիլիա) ոչ ոքի է խաղացել Ալեքսանդր Կովչանի (Ուկրաինա) հետ և երեք միավորով զբաղեցնում է երրորդ տեղը:

6-րդ տուրում նա կհանդիպի Ֆերնանդո Պերալտայի հետ (Արգենտինա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---