Երևան կժամանի ԱՊՀ ՄԽ վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությունը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների նախընտրական արշավի ընթացքին ծանոթանալու նպատակով հունվարի 21-ին երկօրյա այցով Երևան կժամանի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությունը:

Այն գլխավորում են միջազգային դիտորդական խմբի համակարգող, Մոլդովայի խորհրդարանի Ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Ստոյանոգլոն և Գլխավոր քարտուղար, ԱՊՀ ՄԽ-ի Խորհրդի քարտուղարության ղեկավար Ալեքսեյ Սերգեևը:

ԱՊՀ ՄԽ-ի դիտորդական առաքելության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են դիտորդների հանդիպումները ՀՀ Ազգային ժողովի, ԿԸՀ-ի ղեկավարության, ինչպես նաև նախագահի թեկնածուների նախընտրական շտաբների, դատախազության, Սահմանադրական դատարանի, ոստիկանության ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---